Կորոնավիրուսի 190 նոր դեպք․ կա 5 մահ

Իրադարձային 04.09.2020   11:04   66

Հայաստանում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 44461 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 213644, վերջին մեկ օրում` 2363 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4041 պացիենտ, նվազել է 217-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 39257 անձ` վերջին մեկ օրում 402 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb