Կորոնավիրուսի 1694 նոր դեպք. կա 16 մահ

Հրատապ 18.10.2020   11:31   48

Հայաստանում երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1694 նոր դեպք: Առողջացել է 179 մարդ:  Մեկ օրում մահացել է 16 մարդ, որից երկուսը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Մահվան ևս 316 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb