Կորոնավիրուսի 165 նոր դեպք Վրաստանում

Աշխարհ 15.02.2021   13:44   61

Փետրվարի 15-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 722 է՝ հաղորդում է  կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է համեմատաբար քիչ՝ 9197 թեստավորում, որից 6208-ը՝ հակամարմինների, 2989-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 639 պացիենտ:  Ընդհանուր առմամբ վարակը հաղթահարել է 258 732 մարդ: Մեկ օրում վարակից մահացել է ևս 11 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3363 է:

Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 1,79%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 3%, վերջին 7 օրվանը՝ 2,5%:


 Պիտակներ
         Վրաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb