Կորոնավիրուսի 1231 նոր դեպք․ կա 32 մահ

Իրադարձային 08.04.2021   11:04   35

Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1231 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200129 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 889872 վերջին մեկ օրում` 4943 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16471 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 383-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 179043 անձ` վերջին մեկ օրում 816 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 3675 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 940 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb