Կորոնավիրուսի 1193 նոր դեպք․ կա 41 մահ

Իրադարձային 21.11.2020   11:16   32

Հայաստանում նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1193 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 124 839-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1931 է: 

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 10 դեպք։ Նոյեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 498 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 41 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2429-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2075 է, ընդհանուր առողջացածներինը՝ 92 829, փաստացի բուժվողներինը՝ 29 581 (մեկ օրում նվազել է 923-ով): Մեկ օրում արվել է 3207 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 483652 թեստ:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb