Կորոնավիրուսի 1042 նոր դեպք․ կա 21 մահ

Իրադարձային 09.11.2020   11:17   22

Նոյեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 107466 դեպք, որոնցից 64910-ն` առողջացած, 1580-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40569 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 441174 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք: Ունենք 731 առողջացած և մահվան 21 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 407 է:


 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb