Կորոնավիրուսի 1033 նոր դեպք. կա 30 մահ

Իրադարձային 21.04.2021   11:13   43

Ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210518 դեպք, որոնցից 190271-ն առողջացած, 3944-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 987 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 946642 թեստավորում: Երեկ կատարվել է 4641 թեստավորում։

Այսպիսով` ապրիլի 21-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1033 նոր դեպք, 25 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb