Կորոնավիրուսային հիվանդության վիճակագրություն` ըստ մարզերի

Իրադարձային 01.04.2020   10:35   334

Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի` 31.03.2020-ի դրությամբ։

Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2



 Պիտակներ
         մարզեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon