Կոպրոլալիա

Հոգեբանական 10.10.2019   23:15   317
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կոպրոլալիա եզրույթը ծագում է հունարեն «κόπρος» + «λαλιά» բառերից, ինչը թարգմանաբար նշանակում է «կեղտ» և «խոսք»։ Սա հիվանդագին, երբեմն անհաղթահարելի իմպուլսիվ ձգտում է առանց որևէ պատճառի ցինիկ և անպարկեշտ արտահայտությունների օգտագործման։ 

Առանձնակի արտահայտվածություն է դրսևորվում Տուրետի սինդրոմի ժամանակ, սակայն դիտվում է նաև այլ հիվանդությունների՝ շիզոֆրենիայի, պրոգրեսիվ կաթվածի դեպքում, ավելի հազվադեպ՝ մանիակալ վիճակներում։ Հազվադեպ նաև դրսևորվում է գլխուղեղի օրգանական վնասվածքի դեպքում, գլխուղեղի կաթվածից կամ էնցեֆալիտից (գլխուղեղի բորբոքում) հետո, ինչպես նաև նյարդաբանական հիվանդությունների, Լեվին-Կրիտչիլի սինդրոմի և Լյոշա-Նիխենայի սինդրոմի դեպքում։ Նաև դրսևորվում է որպես հոգեմետ դեղերի երկարատև կիրառման հազվադեպ բարդացում, որի դեպքում կոպրոլալիան զուգակցվում է աչքերի պարոքսիզմալ կծկումներով, ծամածռություններով և խոսքային ապարատի խաթարումներով։

Կոպրոլալիան ցուցադրում է անձի ֆունկցիոնալության նվազումը, ագրեսիվության և հուզականության անկառավարելի լինելը։ Սա ավելի հաճախ դրսևորվում է կանանց մոտ, ընդ որում տարիքով ավելի հասուն կանանց մոտ, որը նրանց անձի խորը դեգրադացիայի վստահելի ապացույցն է։ Հետաքրքիրն այն է, որ անպարկեշտ արտահայտությունները իրենց հիմքում ունեն խոր անձնային կամ էլ սեռական հիմքեր, կապված սեփական իրավունքների ոտնահարման հետ։ 

Եթե հիվանդները վատ են զգում կոպրոլալիայից և ձգտում են դեմ գնալ դրան, ապա այս դեպքում գործ ունենք կպչուն կոպրոլալիայի հետ։  

Դասական տարբերակում հիվանդությունը ավելի հաճախ դրսևորվում է բարձր արտաբերվող անպարկեշտ արտահայտությունների կիրառմամբ  կանանց կամ տղամարկանց կողմից (տատիկների կամ պապիկների), ովքեր նպատակաուղղված բարձր և հուզական տոնով արտաբերում են ծայահեղ կոպիտ և ոչ պարկեշտ արտահայտություններ կոնկրետ որոշ մարդկանց նկամամբ, ում հանդեպ ունեն պաթոլոգիկ թշնամանք։ 

Կոպրոլալիայի դրևորումները կարող են  լինել և՛  փակ, և՛ բացահայտ։ Բացահայտ դրսևորման դեպքում անպարկեշտ արտահայտությունները միտումնավոր կերպով դառնում են հանրամատչելի՝ կիրառվելով հասարակական վայրերում։ Կոպրոլալիան ունի զարգացման միտում, այդ պատճառով այս հիվանդությամբ տառապողները ժամանակի ընթացքում դառնում են անհանդուրժելի, նույն կերպ դարձնելով նաև շրջապատի կյանքը։ Սրան բնորոշ է այն, որ համապատասխան բժշկական և հոգեբուժական ստուգումներից հետո, դեպքերի մեծամասնության ժամանակ ոչ մի ակնհայտ հոգեպաթոլոգիա չի բացահայտվում, բացի կոնկրետ այն անձի նկատմամբ դրսևորվող թշնամանքը, ով դարձել է կոպրոլալիայի թիրախը։ Այլ կերպ ասած՝ կոպրոլալիայի դրսևորումները ոչ միշտ են կապված հոգեպաթոլոգիայի կամ մտավոր հետամնացության հետ, այլև կարող են բնորոշ լինել կոգնիտիվ դաշտում ախտահարում չունեցող անձանց՝ չհաշված ծերունական տարիքում դրսևորվող անհատների դեպքերը, որոնց մոտ արդեն նկատվում են դեմենցիայի և ծերունական թուլամտության առաջին ախտանշանները։ 

Կոպրոլալիային մոտ եզրույթ է համարվում կոպրոպրաքսիան՝ իմպուլսիվ ձգտում արգելված կամ անպարկեշտ ժեստերի նկատմամբ, և կոպրոգրաֆիան՝ ձգտում գրավոր խոսքում հայհոյանքների կիրառման։

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         Կոպրոլալիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon