Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ-ին ավելի քան 100 մլն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին և Արցախին

Իրադարձային 02.04.2021   13:26   55

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նախորդ տարի իրականացված ավերիչ հարձակումներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

Կոնգրեսականներ Ֆրանկ Փալոնեն, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը նամակում մասնավորապես պահանջել են այդ ֆինանսավորման միջոցով ուղղակի աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ վերականգնվելու, բնակարանաշինության, սննդի անվտանգության, ջրամատակարարման և սանիտարական պայմանների բարելավման, բժշկական և փախստականների աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:

Կոնգրեսականներն առաջարկում են նաև 2 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում կոնվենցիոնալ զենքի ոչնչացման ծրագրերին, 100 մլն ԱՄՆ դոլար՝ Հայաստանին ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներում աջակցության տրամադրման համար:

Միաժամանակ, օրենսդիր գործիչները հորդորել են դադարեցնել ամեն տեսակի ֆինանսական անվտանգային օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ դադարեցված չեն Հայաստանի և Արցախի դեմ բոլոր տեսակի հարձակումները:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է կոնգրեսականների այս քայլը:


 Պիտակներ
         կոնգրեսականներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb