Կոնֆուցիոսի կյանքի դասերը

Մտորման համար 11.05.2020   20:00   1391

Այս մեծ մտածողի կյանքի դասերը պետք է վերատպել ու միշտ ձեռքի տակ ունենալ։

1․ Պարզապես շարունակեք առաջ շարժվել

«Քանի կանգ չեք առել, կարևոր չէ, թե որքան դանդաղ եք առաջ գնում»։

Եթե շարունակեք ճիշտ ուղով գնալ, ապա ի վերջո կհասնեք ցանկալի նպատակին։ Բարդ աշխատանքը հետևողական պետք է կատարվի։ Հաջողության հասած մարդը նա է, ով անկախ պայմաններից նվիրված է մնում գաղափարին ու շարժվում է դեպի իր նպատակը։

2․ Ընկերները նշանակություն ունեն

«Երբեք ընկերություն մի արեք այն մարդու հետ, ով ձեզանից լավը չէ»։

Ձեր ընկերները ձեր ապագայի մարգարեությունն են։ Դուք շարժվում եք այնտեղ, որտեղ նրանք արդեն հասել են։ Սա լավ առիթ է այնպիսի ընկերներ փնտրելու համար, որոնք շարժվում են ձեր ընտրած ուղով։ Այնպես որ՝ ձեզ սրտում կրակ ունեցող մարդկանցով շրջապատեք։

3․ Լավի համար պետք է վճարել

«Ատելը հեշտ է, իսկ սիրելը՝ դժվար։ Մեր կյանքում շատ բաներ դրա վրա են հիմնված։ Լավին հասնելը միշտ դժվար է։ Շատ ավելի հեշտ է ինչ-որ վատ բան ձեռք բերելը»։

Սա շատ բան է բացատրում։ Հեշտ է ատելը, բացասական հույզեր դրսևորելն ու արդարանալը։ Սերը, ներողամտությունն ու մեծահոգությունը մեծ սիրտ, մեծ խելք ու մեծ ջանքեր են պահանջում։

4․ Նախ պատրաստեք ձեր գործիքները

«Կյանքի սպասելիքները կախված են ջանասիրությունից։ Մեխանիկը, որն ուզում է կատարելագործել իր աշխատանքը, նախ պետք է պատրաստի իր գործիքները»։

Կոնֆուցիոսն ասում էր․ «Հաջողությունը կախված է նախապատրաստությունից։ Առանց դրա անպայման անհաջողություն կլինի»։ Կյանքում ինչով էլ զբաղվեք, հաջողության հասնելու համար պետք է պատրաստվեք։ Նույնիսկ ամենափոքր անհաջողությունը կարող է արագացնել հաջողությանը հասնելու ճամփան։

5․ Ոչ մի վատ բան չկա սխալվելու մեջ

Ոչ մի վատ բան չկա, որ սխալվել եք։ Միայն պետք է դադարեք հիշել այդ մասին։ Մի անհանգստացեք դատարկ բաների պատճառով։ Սխալ գործելը մեծ հանցանք չէ։ Թույլ մի տվեք, որ սխալները փչացնեն ձեր օրը։ Տոնեք ձեր սխալները։

6․ Ուշադիր եղեք հետևանքներին

«Երբ բարկանում եք, հիշեք հետևանքների մասին»

Սողոմոնն ասում էր․ «Համբերատար մարդը խիզախից լավ է, ինքնատիրապետում ունեցողն էլ քաղաք նվաճողից է լավ»։Միշտ հիշեք, որ պետք է ինքնատիրապետում պահպանեք ու մտածեք հետևանքների մասին։

7․ Ուղղումներ մտցրեք

«Եթե ակներև է, որ նպատակներին հասնելն անհնարին է, մի փոխեք նպատակները, ուղղումներ մտցրեք գործողությունների պլանի մեջ»։

Եթե ձեր նպատակներն այս տարի անիրագործելի են թվում, ապա ճիշտ ժամանակն է դրանց հասնելու ծրագիրը կազմափոխել։ Անհաջողությունը մի դիտարկեք որպես միակ տարբերակ, բացեք հաջողության առագաստներն ու շարժվեք դեպի նպատակը։

8․ Դուք կարող եք բոլորից էլ սովորել

«Եթե ես ճամփա եմ գնում երկու մարդու հետ, նրանցից յուրաքանչյուրն իմ ուսուցիչը կլինի։ Ես կսկսեմ ընդօրինակել մեկի լավ գծերն ու ուղղել մյուսի բացասական գծերը»։

Դուք կարող եք ու պետք է դաս քաղեք ցանկացածից՝ լինի նա խաբեբա, թե սուրբ։ Ամեն մի կյանք դասերով լի պատմություն է, և այդ դասերը պետք է քաղեք։ Օրինակ՝ կարելի է լավ ու օգտակար 7 դասեր քաղել Ուիլ Սմիթի կյանքից կամ գիտելիքներ ձեռք բերել Էյնշտեյնի 10 ոսկե դասերից։

9․ Ամեն ինչ կամ ոչինչ

«Կյանքում ինչով էլ որ զբաղվեք, արեք դա ամբողջ սրտով»։

Կյանքում ինչով էլ որ զբաղվեք, արեք դա ողջ հոգով ու սրտով կամ ընդհանրապես մի արեք։ Կյանքում հաջողության հասնելու համար պետք է տաք այն լավը, ինչին որ ունակ եք և այդ ժամանակ կապրեք առանց զղջման զգացումի։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         դասեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon