Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 6 զոհ

Աշխարհ 28.10.2019   13:33   346

Կոլումբիայի Ալբանի մունիցիպալիտետում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, հաղորդում է Sputnit News-ը:

Բոլոր զոհերը եղել են ուղղաթիռի անձնակազմի անդամներ:

Ուղղաթիռն անհետացել է Կունդինամարկայի դեպարտամենտում, Պալանկերո ավիաբազայից թռիչքից հետո: 

«Կոլումբիայի ՌՕՈՒ-ն խորը ցավ է հայտնում անձնակազմի վեց անդամների մահվան կապակցությամբ»,-ասված է Կոլումբիայի ՌՕՈՒ-ի հաղորդագրության մեջ:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, սկսվել է հետաքննություն:


 Պիտակներ
         ուղղաթիռ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb