Կոլումբիայում եռօրյա սուգ է

Աշխարհ 18.01.2019   12:04   378

timesnownews.com-ի թոխանցմամբ՝ երեկ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 80 կգ պայթուցիկով բեռնված ավտոմեքենան բախվել է ոստիկանության ակադեմիայի շենքի պատին: Տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, 68-ը՝ վիրավորվել։ 
Տուժածներին հոսպիտալացրել են։

Կոլումբիայի իշխանությունները հաստատել են, որ վարորդը 57-ամյա Խոսե Ալդեմար Ռոխաս Ռոդրիգեսն է, որը նույնպես զոհվել է: 

Երկրի նախագահ Իվան Դուկեն ողբերգության առնչությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել:

Նշվում է, որ կատարվածը վերջին 16 տարում երկրում տեղի ունեցած ամենաողբերգական պատահարն է:



 Պիտակներ
         ահաբեկչություն, եռօրյա սուգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon