Կոլումբիայում ավելի քան 1,6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Արևմտյան Կոլումբիայում ավելի քան 1,6 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է El Tiempo թերթը:
Էլեկտրաէներգիայի անջատումը տեղի է ունեցել Նարինյո դեպարտամենտում տեղի ունեցած վթարի պատճառով. պայթել է տրանսֆորմատորը, որի արդյունքում բոլոր 64 շրջանները հոսանքազրկվել են:
Ներկայումս վերականգնման աշխատանքներ են ընթանում:
Պայթյունի պատճառի և հնարավոր զոհերի մասին ոչինչ չի նշվում:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր