Կոլորադոյում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Աշխարհ 23.03.2021   13:05   49

Կոլորադոյի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել: Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի Twitter-ում հրապարակել է Բոուլդեր քաղաքի ոստիկանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ հրաձգության զոհ է դարձել առնվազն վեց մարդ, այդ թվում՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցը:

Ոստիկանությունը զոհերի ճշգրիտ թիվը չէր նշում, քանի դեռ միջադեպի մասին չէին հայտնել զոհերի հարազատներին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb