Կոկոն-ռեստորան Նոր Զելանդիայում

Art News 23.08.2020   22:30   1725

Ինքնատիպ ռեստորանների սիրահարներին շատ դուր կգա Օքլենդի շրջանում գեղատեսիլ անտառների մեջ ծվարած Yellow Treehouse ռոմանտիկ սրճարանը։ Առաջին հայացքից այն դժվար է ռեստորանի հետ նույնականացնելը։ Սրճարանն իրենից փոքրիկ կոկոն է ներկայացնում, որը կառուցվել է ծառի բնի վրա։

Ինքնատիպ նախագծի հեղինակները Pacific Environment ճարտարապետական ընկերության դիզայներներն են։ Նրանց ներկայացրած սրճարանը բացվել է ի աջակցություն բնապահպանական ակցիայի։

Հարմարավետ սրճարանն անպայման դուր կգա նրանց, ովքեր մանկուց սիրել են ծառերի վրա տնակներ կառուցել, ինչպես նաև նրանց, ովքեր ռոմանտիկ ընթրիքի համար ինքնատիպ վայր են փնտրում։ Սեքվոյայի բնի շուրջ կառուցված ռեստորան-կոկոնը այցելուներին նրբահամ խորտիկներ է առաջարկում, այնպես որ՝ բարձր պահանջներ ներկայացնող մարդիկ էլ դժգոհ չեն մնա։

12 մետր բարձրության վրա կառուցված ռեստորանը ընդարձակ չէ։ Այն կարող է միաժամանակ 18 մարդ ընդունել։ Ռեստորան այցելուներին առաջարկվում է բարձրանալ փայտից հարմարավետ աստիճաններով։ Անսովոր սրճարանը կառուցելու համար միայն էկոլոգիապես մաքուր նյութեր են օգտագործվել։

Նրանք, ովքեր ուզում են ռոմանտիկ ընթրիք կազմակերպել Yellow Treehouse ռեստորանում, պետք է նկատի առնեն, որ այն միայն նախնական պատվերով է աշխատում։ Ռեստորանի այցելուները շատ-շատ են, այնպես որ՝ սեղանը պետք է նախապես պատվիրել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb