Կողոպտել են «աշխարհի լավագույն» հյուրանոցը

Աշխարհ 09.04.2021   19:15   70

TASS-ի հաղորդմամբ՝ Փարիզում կողոպտել են աշխարհում լավագույնը համարվող George V հյուրանոցը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ Հյուրանոցը գտնվում է Փարիզի կենտրոնում Ելիսեյան դաշտերում։

Ըստ պարբերականի, երկու զինված անձինք մտել են հյուրանոց, կոտրել ցուցափեղկերի ապակիները եւ տարել այնտեղից թանկարժեք զարդեր։ Կողոպուտի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Ընդհանուր վնասը կազմում է 100 հազար եվրո։

Հանցագործների ինքնությունը առայժմ պարզված չէ։


 Պիտակներ
         George V


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb