Կոչնչացնենք բոլորին անխտիր. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ

Հրատապ 27.05.2021   17:09   637

Ներկա պահին մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը, չկա դրանից ավելի քանակ. Այս մասին հայտարարեց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդի 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունի և եթե հարցին լուծում տան ռազմական ուժի կիրառմամբ, ապա այդ 1000 զինծառայողը մեր տարածքից դուրս գալ չի կարող:
«Կոչնչացնենք բոլորին անխտիր»,- նշեց Ասրյանը:

Լրագրողների հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում, որ քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման է տվել, նշեց, որ քաղաքական ղեկավարությունը նման հրաման չի տալիս, դա կարող է անել ռազմական ղեկավարությունը։ Քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման համապատասխան ուղղություններն ու պայմանները։

«Կրակել-չկրակելու հարցը քննարկում և որոշում ու լուծում տալիս ենք մենք։ Եթե մենք զգանք, որ արդեն իսկ չի կարելի հակառակորդի հետ ձեռնամարտի բռնվել և եթե լինեն համապատասխան նախանշաններ, որ հակառակորդը արդեն իսկ ձգտում է այլ ուղղությամբ իր պայմանները թելադրելու, մենք միանշանակ կկիրառենք ռազմական ուժ։ Բոլորը գտնվում են նշանառման տակ»,- հայտարարել է գեներալ-մայորը։


 Պիտակներ
         Էդվարդ Ասրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb