«Կոբրա Զուլու»՝ ամենավտանգավոր ռազմական ուղղաթիռներից

Արսենալ 10.03.2021   23:00   338

«Սուպեր Կոբրան» ամերիկյան երկշարժիչ հարվածային ուղղաթիռների ընտանիքից է:

Ստեղծվել է ԱՀ-1 Կոբրայի հիմքի վրա և նրա առավել կատարելագործված տեսակն է: 1979թ. Բելլ ընկերությունն ԱՄՆ ռազմածովային ուժերին ներկայացրեց ԱՀ-1 մոդելը: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում այն ավելի կատարելագործվեց: 1980թ. վերջնական կատարելագործումից հետո սկսվեցին թռիչքային փորձարկումները, որոնք հաջող անցան:

Ըստ մասնագետների` «Կոբրա Զուլու»-ն ամենավտանգավորն է բոլոր Կոբրա ուղղաթիռների մեջ:

Այս վերջին մոդելն իր մեջ ներառում է ուղղաթիռաշինության վերջին նվաճումները` հագեցած նոր էլեկտրոնային սարքավորումներով: Ընդ որում, արտաքնապես այն այդքան էլ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն ներքին էլեկտրական սարքավորումները, շարժիչները և այլն լուրջ փոփոխություններ են կրել (մասնավորապես` վերցված են «Ապաչի»-ից): «Սուպեր Կոբրան», ինչպես և իր հաջորդ «առավել թունավոր» տեսակները, իրենց ուրույն տեղն ունեն բոլոր ժամանակների հարվածային ուղղաթիռների շարքում: 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb