Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա տղամարդ

Իրադարձային 16.09.2019   14:02   139
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում խմած ամուսինը դանակով հարվածել է իրեն և ինքը արնաքամ է լինում:

Ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակչուհի՝ «կրծքավանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք» միջին ծանրության վնասվածքով, և 44-ամյա տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, առաջային պերիկարդիալ ճարպաբջջային վնասում, հեմոթորաքս ձախից, որովայնի առաջային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մեծ ճարպոնի արտանկումով» ծանր վնասվածքներով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից: Վերջինս ձերբակալվել :

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon