Կնիկդ ասում է՝ լավ է, մարդդ ասում է՝ լավ չի

Քաղաքական 10.12.2019   14:06   573
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում ընդդիմությանը քննադատեց Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ կառավարության նախագիծը քննադատելու ոճի համար։

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավորների հայտարարություններին, թե «Թովմասյանն իրենց աչքի լույսը չէ», բայց իրենք կողմ են օրինականությանը, ոչ թե կոնկրետ ՍԴ դատավորների վրա սևեռվելուն՝ Հովհանիսսյանն ասել է․

«Հիմա ես չեմ հասկանում՝ դուք ի՞նչ եք ուզում։ Ասում եք՝ «կանտոռա է», ասում եք՝ ընտրությունները կեղծել են, ասում եք` «մեր աչքի լույսը չի, բայց …»։ Այ, էդ բայցից հետո չեմ հասկանում։ Էն հայտնի անեկդոտի նման․ ասում է՝ կնիկդ ասում է՝ լավ է, մարդդ ասում է՝ լավ չի, մի հատ կողմնորոշվեք»։

Պատգամավորն անդրադարձավ նաև ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի խոսքերին, որ ասում էր՝ հանցագործներին բռնում-բաց եք թողնում։ Հովհաննիսյանն ասաց, որ դա իրենք չեն անում, այլ դատական համակարգն է անում, որն իրենք ուզում են բարեփոխել։



 Պիտակներ
         «Իմ քայլը»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon