Կլոպն այլևս չի տոնում իր թիմի գոլերը

Սպորտ 18.12.2019   20:57   802

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ  Յուրգեն Կլոպը ասել է, որ VAR համակարգի պատճառով  այլևս չի նշում իր թիմի գոլերը:

Նախօրեին «զինագործները» 2: 0 հաշվով առավելության հասան «Ուոթֆորդի» նկատմամբ: Երկրորդ խաղակեսի սկիզբը նշանավորվեց Սադիո Մանեի կողմից խփված գոլով, որը չհաշվվեց, քանի որ մրցավարը դիմեց VAR-ի օգնությանը, ինչն էլ փաստեց սենեգալցու՝ խաղից դուրս վիճակում գտնվելը: Սակայն  Կլոպը հակասական է համարում այս փաստը.

- Ես չեմ տեսել խաղից դուրս վիճակ. մաքուր գոլ էր:

Եթե Սադիոն հայտնվել է նման դիրքում, ապա ես դա իսկապես չեմ տեսել: Ես չեմ դիտել կրկնապատկերը, ուստի գաղափար չունեմ ինչ է այդ դրվագն արձանագրել,- Կլոպի խոսքերն է մեջբերում  Liverpool Echo-ն:



 Պիտակներ
         Կլոպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon