Կլոպ․ «Մենք ապրում ենք անկանխատեսելի ժամանակներում»

Սպորտ 11.09.2020   14:12   50

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է իր թիմի վարած տրանսֆերային քաղաքականությանը։

«Մենք ապրում ենք անկանխատեսելի ժամանակներում, իսկ այս պայմաններում «Լիվերպուլն» իրեն չի կարող թույլ տալ խոշոր տրանսֆերներ իրականացնել, ինչպես անում է «Չելսին»:

Որոշ ակումբների դա չի հետաքրքրում, քանի որ դրանց սեփականատերերը մեծահարուստներ են կամ նույնիսկ երկրներ են»,- Կլոպի խոսքը փոխանցում է BBC-ն: 

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլն» իրականացրել է միայն 1 ձեռքբերում: Ակումբը 11.7 միլիոն եվրոյի դիմաց գնել է «Օլիմպիակոսի» պաշտպան Կոստաս Ցիմիկասին:



 Պիտակներ
         Յուրգեն Կլոպ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb