Կլիմայի փոփոխությունը կարող է վերադարձնել մոռացված հիվանդությունը

Իրադարձային 06.06.2020   21:30   292

Գլոբալ տաքացումը կարող է նպաստել ծաղիկ հիվանդության վիրուսի վերադարձին, որը հաղթահարվել էր դեռևս 1979 թվականին ի շնորհիվ պատվաստանյութի: Այդ մասին հայտարարել են ֆրանսիացի գիտնականները:

Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աշխատակիցներն իրենց զեկույցում հայտնում են, որ Կալիմի, Յակուտիայի և Չուկոտկայի հավերժական սառույցի մեջ հայտնաբերվել է 30000-ամյա վիրուս: Եթե հավերժական սառույցը հալվի, հիվանդությունը կարող է կրկին տարածվել ամբողջ աշխարհով մեկ:

Գիտնականները հիշեցրել են, որ ժամանակին ծաղիկ հիվանդությունը եղել է անբուժելի և վտանգավոր, որի հետևանքով դատարկվել են երկրի ամբողջական շրջաններ: Այն բանից հետո, երբ հիվանդության տարածումը կանգնեցվեց, աշխարհի շատ երկրներ դադարեցին կատարել ծաղիկի դեմ պատվաստումներ:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  doctors.am
Նյութը՝ likar.info



 Պիտակներ
         Կլիմա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb