Կլիմայական փոփոխությունների հետևանքով անհետացած առաջին կաթնասունը
Մեկ տարի առաջ այս օրը. Ավստրալիայի հյուսիսային ափերի մոտակա փոքր կղզում բնակվող փոքր շագանակագույն առնետն աշխարհի առաջին կաթնասունն է, որն իսպառ անհետանում է «մարդկային գործոնով պայմանավորված կլիմայական փոփոխության» հետևանքով:
Ինչպես հաղորդում է CNN-ը, վերոնշյալ առնետը բնակվել է Մեծ արգելախութի կորալյան կղզիներից մեկում, որն ընկնում է Քուինսլենդ քաղաքի և Պապուա Նոր Գվինեայի միջև:
Կաթնասունին շուրջ 10 տարի չեն նկատել: 2016-ին Քուինսլենդի համալսարանի հրապարակած զեկույցի համաձայն՝ այն անհետացել է սպառիչ բնապահպանական ջանքերի ձախողումից հետո:
Այս ենթադրությունը երկուշաբթի հաստատվել է Ավստրալիայի կառավարության կողմից:
Առնետի անհետացման պատճառը «օվկիանոսային ջրհեղեղն է», որը պայմանավորված է անցյալ տասնամյակի ընթացքում գրանցված ծովի բարձրացող մակարդակով, ինչը հանգեցրել է «բնակմիջավայրի դրամատիկ կորստի»:
Նմանատիպ նյութեր