Կլիլուկ կամ Բծավոր լիճ, Կանադա

Art News 17.02.2020   21:30   919

Կանադայում գտնվող Կլիլուկ լիճը մարդկանց մեջ հայտնի է ոչ պաշտոնական Բծավոր լիճ անունով, ինչն էլ ամբողջությամբ նկարագրում է նրա գլխավոր յուրահատկությունը։ Լճի ջուրը շատ բարդ հանքային կառուցվածք ունի։ Նրանում դիտվում է մագնեզիումի սուլֆատի, ինչպես նաև արծաթի, կալցիումի, տիտանի ու նատրիումի աշխարհում ամենամեծ խտությունը։

Ամառը՝ ջրերի գոլորշիացման արդյունքում լիճը տարբեր գույների է ներկվում՝ իր վրա հրավիրելով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Լճի մակերեսին ամենատարբեր ձևեր ունեցող գունավոր հետքեր են հայտնվում։ Լճի տեսքն աստիճանաբար ու անընդհատ փոփոխվում է։

Հանքանյութերով հարուստ լիճը թերապևտիկ հատկանիշներ ունի, որի մասին տեղաբիկներին՝ օկանգան ցեղին պատկանող հնդկացիներին հայտնի էր դեռ հարյուրավոր տարիներ առաջ։ Ներկայումս տարածքը, որի վրա տեղավորված է Կլիլուկ լիճը, կրկին պատկանում է հնդկացիներին ու փակ գոտի է։ Շատ ճամփորդներ նախընտրում են բնական հրաշքով հիանալ մոտակա մայրուղուց, իսկ ոմանց նույնիսկ հաջողվում է թույլտվություն ստանալ մտնելու փակ գոտի։

Այդ երջանիկները հնարավորություն են ստանում ոչ միայն մոտիկից տեսնել լիճը, այլ նաև յուրատեսակ հուշանվերներ ձեռք բերել․ լճի տղմոտ կեղտից տեղացիները գեղեցիկ թալիսմաններ ու հմայիլներ են պատրաստում։

Քանի որ լիճը խորը չէ, ամառը՝ գոլորշիացման հետևանքով հանքային կղզյակների մի մասը մերկանում է, այնպես որ՝ զբոսաշրջիկների առաջ փաստացի լճի վրայով զբոսնելու հնարավորություն է բացվում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon