ԿԺԴՀ-ում COVID-19-ի ոչ մի դեպք չեն հայտնաբերել

Հրատապ 01.04.2021   16:16   66

 ԿԺԴՀ-ի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի 21,6 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրանք բոլորը եղել են բացասական: Ապրիլի 1-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի YTN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԿԺԴՀ-ում նախկինի պես վարակման ոչ մի դեպք չկա, նշված Է հաղորդագրության մեջ: Նաեւ մատնանշված Է, որ մարտի 12-ից մինչեւ 18-ն ընկած շաբաթվա ընթացքում 753 մարդ COVID-19-ի թեստավորում Է անցել:

Նրանցից 131-ի մոտ եղել են գրիպի կամ սուր շնչառական վիրուսային վարակի նման ախտանիշեր:

ԿԺԴՀ-ն անցյալ տարվա հունվարից լիովին փակել Է իր սահմանները, որպեսզի կանխի կորոնավիրուսային վարակի ներթափանցումը երկիր:

Ավելի վաղ հայտնել Էին, որ COVAX միջազգային մեխանիզմի շրջանակում ԿԺԴ-ին կտրամադրվի COVID-19-ի դեմ 1,99 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, որից 1,7 միլիոնը պլանավորվում Է մատակարարել արդեն մայիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         ԿԺԴՀ-ում COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb