ԿԺԴՀ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանը

Աշխարհ 07.10.2019   19:05   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների վերսկսումը կախված է ԱՄՆ-ից, հաղորդում է The Washington Post-ը:

Բանակցությունների պայմաններից մեկն «ԱՄՆ-ի կողմից գործնական քայլերի ձեռնարկումն է՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից լիակատար հրաժարվելու վերաբերյալ»:

«Մենք մտադիր չենք այնպիսի բանակցություններ վարել, որոնք տեղի ունեցան վերջին անգամ (Շվեդիայում), մինչև ԱՄՆ-ն էական քայլեր չձեռնարկի ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից ամբողջովին և անվերադարձ հրաժարվելու համար»,- հայտարարել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում:

Փհենյանը նաև հայտարարել է, որ այժմ ԱՄՆ-ի գործելու ժամանակն է, որը և պետք է գործելու պատրաստակամություն դրսևորի մինչև տարեվերջ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԿԺԴՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon