ԿԺԴՀ-ն չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Աշխարհ 06.04.2021   18:15   35

ԿԺԴՀ-ն չի մասնակցի այս տարվա ամռանը Տոկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, որպեսզի իր մարզիկներին պաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց: Ապրիլի 6-ին այդ մասմին հաղորդել Է Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ընդունվել Է ԿԺԴՀ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նիստում, որը կայացել Է մարտի 25-ին Փհենյանում: Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի ԱՕԿ-ի նստաշրջանը տեղի Է ունեցել մարտի 25-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Նիստի մասնակիցները քննարկել են «գործնական հարցեր՝ կապված հասարակական մարզական միջոցառումների անցկացման հետ»: Իրենց ելույթներում ԱՕԿ-ի նախագահ Կիմ Իր Գուկը, որը նաեւ զբաղեցնում Է սպորտի նախարարի պաշտոնը, եւ մյուս մասնակիցները խոսել են այդ թվում «միջազգային մարզական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդման» անհրաժեշտության մասին:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները հետաձգել են մեկ տարով եւ կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:


 Պիտակներ
         Օլիմպիական խաղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb