Կիպրոսը ոչնչացրել է ամոնիումի նիտրատի առգրավված պաշարները

Աշխարհ 06.08.2020   15:23   123

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կիպրոսում ոչնչացվել են հինգ տարի առաջ հատուկ գործողության ընթացքում առգրավված ամոնիումի նիտրատի պաշարները։ Երկրի ոստիկանության խոսնակ Քրիստոս Անդրեուն հայտնել է, որ հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխելու գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էր 8,3 տոննա ամոնիումի նիտրատ։

Վարկածներից մեկի համաձայն՝ ամոնիումի նիտրատը նախատեսվում էր օգտագործել Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման համար, ասվում է հաղորդագրության մեջ:

2.750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը, ըստ լիբանանյան իշխանությունների, հզոր պայթյունի պատճառն է դարձել Բեյրութի նավահանգստում: Պայթյունի զոհ են դարձել ավելի քան 130 մարդ, վիրավորվել են քաղաքի ավելի քան 4 հազար բնակիչներ:



 Պիտակներ
         Կիպրոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb