Կիպրոսը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից

Աշխարհ 28.09.2020   14:19   171

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակիչության շրջանում:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է Կիպրոսի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է հունական City Times-ը:

«Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին:



 Պիտակներ
         Կիպրոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb