Կիպրոսում արգելվել է հյուրեր ընդունելը

Աշխարհ 30.12.2020   15:00   98

Նոր կորոնավիրուսի տարածման աճի տեմպերը Կիպրոսի իշխանություններին ստիպել են կղզում անհապաղ նոր սահմանափակումներ մտցնել համավարակի դեմ պայքարի շրջանակներում, որոնք ներառում են նաև հյուր գնալու և հյուրեր ընդունելու արգելքը։ Այս մասին ասվում է Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Կապված Կիպրոսում վերջերս նկատվող վատ համաճարակաբանական իրավիճակի հետ, և հասարակության մեջ վիրուսի տարածումը սահմանափակելու համար, դեկտեմբերի 29-ի ժամը 18: 00-ից արգելվում է մարդկանց ներկայությունը բնակելի տներում, բացի մշտական բնակիչներից: Այս սահանափակումը կգործի մինչև 2021 թվականի հունվարի 10-ը», – ասված է հայտարարության մեջ:

Մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում միակ օրը, երբ այս ռեժիմը կթուլանա, կլինի նախատոնական դեկտեմբերի 31-ը, երբ բացի սեփականատերերից, տանը կարող են ներկա լինել մեկ այլ ընտանիքի ներկայացուցիչներ, բայց միայն այն պայմանով, որ բնակարանում ընդհանուր թիվը չգերազանցի 10-ը:


 Պիտակներ
         Կիպրոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb