Կիպրոսն արգելափակում է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները

Իրադարձային 10.09.2020   14:53   34

TASS-ի հաղորդմամբ, ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ, քանի որ Կիպրոսը խոչընդոտում է դրան` արգելափակելով տվյալ որոշումը: Նիկոսիան պահանջում է նման միջոցներ կիրառել նաև Թուրքիայի դեմ։

Պատժամիջոցների շուրջ համաձայնության չի հաջողվի հասնել մինչև ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Սակայն օգոստոսի 14-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն աջակցել էին դրանց կիրառմանը:

Դրանից հետո դիվանագետները հասցրել են կազմել այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը կարգելվի ԵՄ և հաշիվները կսառեցվեն: Պարբերականը նշում է, որ ցուցակում շուրջ 40 մարդ է հայտնվել:



 Պիտակներ
         Բելառուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb