Կիմ Չեն Ընն ընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար
ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարը միաձայն որոշում է կայացրել Կիմ Չեն Ընին ընտրել Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում»,-տեղեկացնում է գործակալությունը։
Կուսակցության նախորդ համագումարը տեղի էր ունեցել 2016 թվականի մայիսին: Այդ ժամանակ ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը ընտրվել էր կուսակցության նախագահի պաշտոնում: Մինչ այժմ հրապարակված 8-րդ համագումարի փաստաթղթերում չի նշվում, թե արդյոք Կիմ Չեն Ընը պահպանել է այս պաշտոնը գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո և առհասարակ արդյո՞ք պահպանվել է այդ պաշտոնը, թե ոչ:
Նմանատիպ նյութեր