Կիլյունենը ողջունել է ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու ՀՀ իշխանությունների որոշումը

Իրադարձային 20.05.2020   11:15   203

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ: «Արմենպրես»ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ կայքից:

 «Հայաստանի իշխանությունները որոշել են Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի իրավաբանական փորձագետների մարմնի կարծիքը ստանալ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին, և սա շատ լավ նորություն է»,- ասել է Կիլյունենը։

Նա նշել է՝ կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի դադարեցումը և կառավարության՝ կարծիք հայցելու և հարցը խորհրդարան վերադարձնելու վերաբերյալ արված ընտրությունն առավել կարևոր է` հաշվի առնելով, որ ՀՀ իշխանություններն այժմ ժամանակ կունենան արտացոլելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ մինչ հետագա գործողություններ ձեռնարկելը և հասարակությանը տեղեկացնելը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ կարդալու կարծիքը և տեսնելու, թե ինչպես է այն հաշվի առնվում: Այս որոշումը Եվրախորհրդի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ է»,- ավելացրել է նա:



 Պիտակներ
         Վենետիկի հանձնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon