Կիլիկիո կաթողիկոսությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի

Իրադարձային 21.04.2021   08:50   37

2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (կենտրոնը՝ Լիբանան, Անթիլիաս) դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ պահանջելով վերադարձնել իր պատմական նստավայրը Թուրքիայի Սիս քաղաքում (ներկայիս Ադանայի նահանգի Կոզան շրջան), որը բռնագրավվել էր 1921 թվականին:

Կաթողիկոսությունն ի սկզբանե իր հայցը ներկայացրել էր անմիջապես Թուրքիայի Սահմանադրական դատարան, քանի որ հայցը բարձրացնում էր պատմական սեփականության իրավունքի հարցեր, որոնց վերաբերյալ ստորին ատյանի դատարանները իրավասու չէին: Արդարադատության նախարարության պահանջով Սահմանադրական դատարանը հայցադիմումը փոխանցեց ավելի ցածր ատյանի դատարան: Սակայն Կաթողիկոսությունը բողոքարկեց վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2016 թվականին:

Եվրոպական դատարանը 2017 թվականին մերժեց Կաթողիկոսարանի 900 էջանոց հայցադիմումը՝ այն համարելով անընդունելի, քանի որ այն նախապես չէր սպառել բոլոր տեղական իրավական միջոցները, ինչպիսիք էին Թուրքիայի ստորին ատյանի դատարանները։

Ուստի, Կաթողիկոսությունը կրկին հայց ներկայացրեց 2019 թվականին, այս անգամ Կոզանի (Սիս) թուրքական ավելի ցածր ատյանի դատարան: Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու հետաձգումներից հետո Կոզանի քաղաքացիական դատավարության դատարանում 2021 թ․ մարտի 30-ին վերջապես տեղի ունեցավ նախաքննական դատական նիստ՝ որոշում կայացնելու համար, թե արդյոք գոյություն ունի՞ հիմնավոր պատճառ դատաքննությանն անցնելու համար։

Կաթողիկոսության հայցն ընդդեմ Կոզանի քաղաքապետարանի և Թուրքիայի կառավարության գանձապետարանի պաշտպանում է միջազգային իրավունքի մասնագետների մի խումբ, ինչպես նաև թուրք փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն և թուրքահայ փաստաբան Սեդրակ Դավութհանը՝ որպես խորհրդատու։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb