Կիբերհոգեբանություն

Հոգեբանական 20.05.2020   21:30   726

Կիբերհոգեբանությունը կամ համացանցի հոգեբանությունը համարվում է հոգեբանության ճյուղ, որը միացնում և պատասխանատվություն է կրում մարդկանց կողմից համացանցի սոցիալական ծառայությունների կիրառվող միջոցների, սկզբունքների և տեսակների  պրակտիկ հետազոտության,  մեթոդաբանության և  տեսության համար։

Այս դեպքում սոցիալական ծառայություն ասելով հասկանում ենք ոչ միայն սոցիալական կայքերը, այլ նաև համացանցի օգնությամբ իրականացվող շփման ցանկացած այլ գործիք՝ վեբ-կոնֆերանսներից և չատերից մինչև  մեսսենջեռ և օնլայն խաղեր։ Կիբերհոգեբանությունը սերտորեն կապված է մեդիագիտության, ինֆորմատիկայի և այլ գիտական ուղղությունների հետ։ Հոգեբանական ճյուղերից այն մոտ է համարվում մեդիահոգեբանությանը։

Կիբերհոգեբանության տարածված հետազոտություններից կարելի է առանձնացնել ցանցային նույնականացման խնդիրը, ինտերնետային շփման առանձնահատկությունները և այլն։ Հոգեբանական պրակտիկայում աշխատում են այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են՝ ինտերնետային կախվածությունը, FoMo-ն կամ հետաքրքիր իրադարձությունը բաց թողնելու կպչուն վախը, սոցիալական կայքերի թողած բացասական ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա։

Կիբերհոգեբանական հետազոտությունները կարող են ներգրավել հոգեբանական տարբեր ուղղություններ, օրինակ․

  • տարիքային հոգեբանություն (համակարգչից և համացանցից օգտվելու տարիքային առանձնահատկություններ)
  • սոցիալական հոգեբանություն (համակարգչով և համացանցով միջնորդավորված շփումը և խմբային գործունեությունը)
  • կլինիկական հոգեբանություն (օրինակ տագնապայնության ուսումնասիրություն համացանցից օգտվելու դեպքում)
  • դիֆֆերենցիալ հոգեբանություն  (անձնային տիպերի համեմատությունը ուղիղ և ինտերնետային միջնորդավորված շփման պայմաններում)
  • կոգնիտիվ հոգեբանություն (WWW-ի տեղեկատվական բլոկների ընկալման առանձնահատկությունների ուսումնասիրություն, ուշադրության ծավալի բաշխում)
  • հաղորդակցման հոգեբանություն և հոգելեզվաբանություն (սինխրոն և ոչ սինխրոն հաղորդակցում, երկխոսության ուսումնասիրություն, բջջային կապի խոսքային առանձնահատկություններ) և այլն:

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         Կիբերհոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon