Կիևի զուգարանների պատմության թանգարանը

Art News 31.07.2020   22:30   2052

Աշխարհի ամենատարօրինակ թանգարաններից մեկը Զուգարանների պատմության թանգարանն է: Այն գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, հիմնադրվել է դեռ 1955թ.։ Այն հիմնել են Նիկոլայ և Նարինա Բոգդանենկոները:

Թանգարանը կառուցված է պատմական «Աշտարակ համար 5» շինությունում։ Աշտարակը սկսել են կառուցել 1883 թվականին ու 13 տարի է տևել։ Խորհրդային ժամանակաշրջանում այն զինպահեստ է եղել։ 1999 թվականին այն օֆիսային տարածք է դարձել։

Թանգարանի ստեղծման պատմությունն այսպիսին է: Սանտեխնիկայից բավականին հեռու ամուսինները բացում են կենցաղի համար առաջին անհրաժեշտության իրերի խանութ: Ընկերներից մեկը նրանց զուգարանակոնքի մանրակերտ են նվիրում՝ ի նշան մասնագիտական գործունեության հաջող սկզբի:

Սա դառնում է առիթ, որ հավաքվեն նման զուգարանակոնքեր, ու արդյունքում 2010թ. խանութը ստանում է թանգարանի կոչում:

Թանգարանում է գտնվում հուշանվերային զուգարանակոնքերի ամենամեծ հավաքածուն, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb