ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատությունների աշխատակիցները արտակագ դրության ժամանակահատվածի համար կվարձատրվեն

Իրադարձային 21.03.2020   11:02   156

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունների աշխատակիցները վարձատրվելու են։

Լրագրողի հարցին ի պատասխան այսօր հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կենտրոններին, նախարարը նշել է, որ դեռեւս այդ հարցի շուրջ քննարկում չի ունեցել քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հետ, բայց ենթադրում է, որ այն նույնպես լուծված է։

Արայիկ Հարությունյանը նաեւ անդրադարձել է մշակութային հաստատությունների ախտահանման հարցին՝ նշելով, որ ինչպես դպրոցները կախտահանվեն մինչեւ դասերի սկիզբը, այնպես էլ վերոնշյալ կառույցները։ Նրա խոսքով՝ աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ, եւ քանի որ թիվն այնքան էլ մեծ չէ, արտակարգ դրության ժամակահատվածում կհասցնեն ավարտել։



 Պիտակներ
         ԿԳՄՍՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon