ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը լքում է պաշտոնը

Իրադարձային 06.02.2020   10:36   203

ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է աշխատանքից դուրս գալու որոշման մասին։

Նա տեղեկացրել է, որ ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում է Գործադիր կառավարման կրթական ծրագրով:

«Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր թեմաներ: Շատ եմ կարևորում մասնագիտական շարունակական զարգացումը և ուրախ եմ, որ մի քանի բարին կամեցող մարդկանց աջակցությամբ ունեմ այս դպրոցում սովորելու հնարավորություն։

Հույս ունեմ, որ պետության համար կարևոր  բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը կշարունակեն իրականացվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում չափորոշիչների վերանայում, առարկայական ծրագրերի մշակում, գնահատման համակարգի մշակում ու ներդնում, ուսուցիչների որակավորման շրջանակ և ստանդարտներ, ուսուցիչների մասնագիտական զարգացում և այլն»,-գրել է նա:

 



 Պիտակներ
         Արևիկ Անափիոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon