ԿԳՄՍ նախարարությունը՝ բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման մասին

Իրադարձային 14.08.2020   12:19   142

Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում է ներկայացնել Պարետատուն՝ վերջնական որոշում ունենալու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնառության բոլոր հնարավոր տարբերակները՝ ամբողջությամբ հեռավար, հիբրիդային և սովորական լսարանային: Բուհերի ղեկավարները համակարծիք են եղել, որ լսարանային դասախոսությունները կարելի է կազմակերպել առցանց եղանակով, որոշ դեպքերում հնարավոր կլինի օգտագործել բուհերի հարակից բացօթյա տարածքները: Ընդհանուր առմամբ, կարևորվել է բուհերի շենքային պայմաններից ելնելով ու առանձնահատկություններով պայմանավորված՝ ուսումնական գործընթացները կազմակերպելիս որոշակի ինքնավարությունից օգտվելու հնարավորությունը:

Անդրադարձ է եղել օտարերկրյա և վիրահայ ուսանողների ընդունելության և ուսումնառության թեմային: Խոսվել է նաև նոր ուսումնական տարվա կազմակերպման հետ կապված նորությունները բուհերի պաշտոնական կայքերի միջոցով, ինչպես նաև բուհերի տարածքում տեսանելի վայրերում իրազեկող նյութերի տարածման եղանակով ուսանողներին ներկայացնելու կարևորության մասին:


 Պիտակներ
         բուհեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb