ԿԳՄՍ-ն կդիմի միջազգային կառույցներին

Իրադարձային 08.10.2020   16:29   23

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Միևնույնն է #ՍարքելուԵնք

 Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվորներն ու ահաբեկիչները արդեն առանց թաքցնելու հստակ ցույց են տալիս իրենց հիմնական նպատակը՝ ամենաշատ վնասը հասցնել մեր մշակույթին, ժառանգությանը ու կրթությանը: Միևնույնն է՝ կրթվելու ենք, շարունակելու ենք մեր հազարամյակների մշակույթը զարգացնել, վերականգնել ժառանգությունը, ստեղծել ու արարել:

Լուսանկարներում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է, որի գմբեթը վնասվել է հրթիռակոծության հետևանքով:

Այսօր կդիմենք միջազգային կառույցներին` մատնանշելով ադրբեջանաթուրքական պետության կողմից հայկական մշակույթի դեմ ուղղված հետևողական քաղաքականությունը, կոչ անելով դատապարտել և քայլեր ձեռնարկել այս արշավի դեմ»:



 Պիտակներ
         միջազգային կառույցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb