Կգա ժամանակ, երբ դեպի Մարս թռիչքը 100 հազար դոլարից պակաս կարժենա

Science News 23.03.2020   23:45   483

Կգա ժամանակ, երբ դեպի Մարս տիեզերանավով թռիչքի արժեքը կարող է 100 հազար դոլարից պակաս արժենալ: Այլ խոսքով՝ դա իրեն կկարողանա թույլ տալ արդյունաբերապես զարգացած պետությունների բնակիչների մեծամասնությունը: Այս կարծիքը հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Twitter-ի օգտատերերից մեկը Մասքին հարց է տվել, թե որքան կլինի Լուսին կամ Մարս թռչելու հրթիռի տոմսի մոտավոր արժեքը՝ հաշվի առնելով SpaceX կրիչի աստիճանների բազմակի օգտագործման սկզբունքը:

«Դա առավելապես կախված կլինի (բեռի) ծավալից: Սակայն ես համոզված եմ, որ երբևիցե Մարսի վրա տեղափոխվելն (հետադարձ տոմսն անվճար է) կարժենա 500 հազար դոլարից պակաս կամ նույնիսկ 100 հազար դոլարից պակաս: Դա բավականին ցածր գին է տնտեսապես զարգացած երկրների մարդկանց մեծամասնության համար, որոնք կարող են վաճառել իրենց տունը Երկրի վրա և տեղափոխվել Մարս, եթե ցանկանում են»,- պատասխանել է ընկերության ղեկավարը:

2018 թվականի մարտին Տեխասի նահանգի Օսթին քաղաքում անցկացված SXSW տեխնոլոգիաների ամենամյա տոնավաճառում Մասքը հայտարարել էր 2022 թվականին Մարսի բնակեցման ծրագիրն սկսելու և այնտեղ 2024 թվականին աստղանավորդներով երկու տիեզերանավ արձակելու պլանների մասին: Ոչ այնքան վաղուց SpaceX ընկերության կողմից ներկայացվել է մարսյան սկաֆանդրի կոնցեպտուալ մոդելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         spacex, տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon