Կենդանաբանական այգու նապաստակի ու կրիայի ընկերության մասին (տեսանյութ)

Իրադարձային 17.09.2020   20:45   380

Երեւանի կենդանաբանական այգուց հայտնում են․

«Մեր այգու պատագոնյան մարան (նապաստակ) և խթանակիր կրիան ընկերներ են։ Նախաճաշն էլ սկսում են միասին։ 

Պատագոնյան մարան հանդիպում է բացառապես Արգենտինայի տարածքում:

Չնայած մարմնակազմությանը՝ արագավազ է, կարող է զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն: Ի տարբերություն այս ընտանիքին պատկանող մյուս տեսակների` դրսևորում է կրծողներին ոչ բնորոշ վարքագիծ. ակտիվ է առավելապես ցերեկային ժամերին, սիրում է արևի լոգանքներ ընդունել, վազում է ցատկոտելով:

 Աֆրիկյան խթանակիր կրիան ցամաքային կրիաներից մեծությամբ երրորդն է աշխարհում։ Հասուն տեսակների երկարությունը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ մինչև 90 կգ։ Կյանքի առաջին տարիներին արագ մեծանում է՝ հասնելով 15-25սմ-ի։ Տարածված է չոր, տոթ, անջրդի վայրերում, անապատներում»։



 Պիտակներ
         Կենդանաբանական այգու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb