Կեղծվել են բենզինի և դիզելային վառելիքի ստուգաչափման վկայականներ

Իրադարձային 25.12.2019   10:40   190
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից  ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզում գործող՝ ավտոմոբիլային բենզինի (ԱԻ-92 K5) և դիզելային վառելիքի (ԴՎ-Ա K5) մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունում իրականացված չափումների միասնականության վերաբերյալ ստուգման շրջանակներում հարուցված վարչական գործի քննության ընթացքում այդ ընկերության տնօրենը ներկայացրել է ստուգաչափման 2015թ-ից մինչև  2017թ․ուժի մեջ լինելու թվագրմամբ վկայականների պատճեններ։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Մինչդեռ, «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ընկերությունը նշված ժամանակահատվածում չի ներկայացրել ստուգաչափման հայտ, ուստի այդ ընթացքում չափման միջոցների ստուգաչափում չի իրականացվել: Ավելին, ըստ այդ տեղեկատվության, ներկայացված վկայականներում որպես լաբորատորիայի վարիչ նշված անձը 2014-2018թթ․ աշխատել է որպես գիտական չափագրության բաժնի գիտաշխատող, իսկ որպես ստուգաչափող նշված անձը դեռևս 2016 թվականի հունվարին ազատվել է աշխատանքից: Այսինքն նշված ժամանակահատվածում վերջինս ստուգաչափում կատարելու լիազորություն չի ունեցել։

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա վառելիքաբաշխիչ աշտարակները ստուգաչափված չեն եղել և ընկերության կողմից ծառայությունները մատուցվել են չստուգաչափված չափման միջոցներով, սակայն, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ընկերության տնօրենի կողմից ներկայացվել են ստուգաչափման առերևույթ կեղծ վկայականներ։

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում վերը նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         բենզին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon