Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաև «Շիրակ» օդանավակայանում

24.02.2020   12:33   406

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին, երբ անհայտ անձը զանգահարել էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է դրել, պարզվում է՝ նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Շիրակի մարզի ոստիկանության Կումայրիի բաժնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ բոլոր ծառայությունները ստուգումներ են իրականացրել նաև Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում. այնտեղ նույնպես ոչինչ չի հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն արդեն պարզել են կեղծ ահազանգողի հեռախոսահամարը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավելի վաղ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է:

«Զվարթնոց» օդանավակայան էին ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:

Քանի որ ահազանգողը չէր հայտնել, թե որ օդանավակայանում էր ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողները ստուգումներ էին կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները:



 Պիտակներ
         օդանավակայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb