Կեղծ փաստաթղթեր՝ դեղերի ձեռքբերման պետական գնման մրցույթում

Իրադարձային 18.11.2019   13:07   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ առողջապահության նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազությանն են փոխանցվել նախարարության կարիքների համար դեղերի կոնկրետ խմբաքանակի ձեռքբերման գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր: այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի լիարժեքությունն ապահովելու համար համապատասխան տեղեկություններ են պահանջվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար դեղերի ձեռքբերման գնման ընթացակարգում  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատական ստանալու համար ներկայացվել են իրավունք վերապահող կեղծված փաստաթղթեր:

Մասնավորապես՝ մասնակից ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ընկերությունը նախորդ տարվա ընթացքում պատշաճ ձևով դեղորայքի և բժշկական այլ նյութերի մատակարարման նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր է իրականացրել:

Սակայն համապատասխան տեղեկատվական բազաների ուսումնասիրությամբ և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում այդ ընկերության կողմից դեղերի և բժշկական այլ նյութերի նման մատակարարման վերաբերյալ որևէ տեղեկատվություն առկա չէ:

Այսինքն՝ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են այն մասին, որ  «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գծով բավարար գնահատման, մրցույթում ընկերության հաղթող ճանաչվելու համար պայմաններ ստեղծելու նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատրաստվել և շրջանառության մեջ դնելով՝ գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովին են ներկայացվել ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ կատարված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:



 Պիտակներ
         դեղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon