Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են

Իրադարձային 14.07.2020   12:16   86

Հուլիսի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերից մեկը կեղծ տեղեկություններ է տարածում, իբրև Տավուշում հայկական կողմն ունի բազմաթիվ զոհեր:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողների անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը:

Ըստ նախնական տվյալների, ստուգումներով պարզվել է, որ օգտատիրոջ էջը կոտրել են և տարածել կեղծ տեղեկություն:

Կոչ ենք անում բոլորին բացառապես հետևել միայն պաշտոնական լրահոսին:



 Պիտակներ
         կեղծ լուր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb