Կեղծ Հայաստանն ընդդեմ իրական Հայաստանի

Խմբագրական 05.09.2019   12:00   4777
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

  • Ցանկացած քարոզչության վատագույն թշնամին ինտելեկտն է։
  • Տվեք ինձ զանգվածային լրատվության միջոց, և ես ցանկացած ազգի կվերածեմ խոզերի հոտի
  • Ամենամեծ ստին ի վերջո հավատում են, եթե այն հաճախ կկրկնվի։ Մեզ պետք չէ ճշմարտությունը, այլ՝ արդյունքները։ 
  • Իրավագիտությունը քաղաքականության ծախու քածն է։
  • Քարոզչությունն արդյունավետ է, երբ քարոզիչները համոզված են, որ գործում են կամովին և սեփական համոզմունքով։

Պաուլ Յոզեֆ Գեբելս

Մարտի 1-ի արյունով իշխանության գլուխ եկած Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ էր ոչ միայն ինչ որ կերպ լրացնել լեգիտիմության պակասը, այլ նաև և միջազգային, և հայաստանյան հանրությանը մատուցել միմիայն ռեժիմն արդարացնող իրականություն։ Փաստորեն պետք էր կեղծել իրականությունը։

Վաղուց գաղտնիք չէ թիվ մեկ փեսայի լրատվական կայսրությունը՝ հեռուստաալիքներ, թերթեր, անթիվ-անհամար կայքեր, աստիճանաբար նրա ազդեցության տակ հայտնվող մամուլի տարածման ցանցն ու գովազդային դաշտը։ Ստեղծվեց լրատվական մի իրավիճակ, որում այլ լրատվամիջոցի գոյությունն անիմաստ էր՝ հանրության վրա ազդեցություն չունենալու առումով։ Հայաստանում գրեթե ոչնչացան անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցները։ Ժամանակի հետ կայսրությունը համալրվում էր մամլո ակումբներով, նորածիլ քաղտեխնոլոգներով, քաղաքագետներով, վերլուծաբաններով, սոցիոլոգներով, ինչպես նաև նորաթուխ լրագրողներով, որոնք 10 տարի շարունակ հանրության համար յոթ երգ են երգել՝ յոթն էլ «արջի» համար։

Կեղծվում էին ոչ միայն ընթացիկ իրավիճակը, այլև պատմությունն ու նորանկախ Հայաստանի պատմությունը։ Սև քարոզչություն էր իրականացվում իշխանությանը ոչ հաճո գործիչների ու իրենց չմուծվել համարձակվող գործարարների դեմ։ Պատահական չէր, որ ընդդիմադիր դաշտում լրատվական այդ կայսրությունը զուգահեռում էին գեբելսյան քարոզչամեքենայի հետ։

Սուտն ու կեղծիքը, ապակողմնորոշումն այն աստիճանի էր ինքնահաստատվել, որ փախստական սիրիահայերն ասում էին՝ Հ1-ի Հայաստանն ենք ուզում։ Այսպես կերակրում էին և հայաստանաբնակներին և սփյուռքահայերին։ Նույնիսկ Շարմազանովն ու Աշոտյանն էին սկսել հավատալ իրենց իսկ ստեղծած Հայաստանի կեղծ իրականությանը։

Ամեն Աստծո օր լրատվությունն սկսվում էր թերթերի կեղծիքով ու ստով, որոնք օրվա ընթացքում տիրաժավորում էին կայքերն ու հեռուստաալիքները, ռադիոկայաններն ու մամլո ակումբները, սոցիալական ցանցերն ու նրանց կեղծ օգտատերերը։

Հիմա գրեթե բան չի փոխվել։ Լրատվամիջոցների սեփականատերերի որոշակի փոխատեղում է եղել ու վերջ։ Հիմա էլ լրատվադաշտը գրեթե ամբողջությամբ ուղղորդվում է նույն՝ արդեն հակահեղափոխական կենտրոնից։ Նորից մարդկանց գլուխները լցնում են լրատվական ուղղորդված աղբով։ Հեղափոխությունից հետո, պարզապես, մարդիկ են սկսել քիչ հավատալ դրանց։ Միայն սա է առաջընթացը. շատերն են սկսել տարբերել թացը չորից, իհարկե, բացի հանրապետականների ազդեցության տակ մնացածներից։ Պատահական չեն ընտրված ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում հայտնված դեմքերը։ Բոլորն էլ ստի ու կեղծիքի հմտացած քարոզիչներ։

Կարելի էր, իհարկե, անտեսել այս լրատվաաղբը։ Սակայն հիմա նույն քարոզչամեքենան միջազգային փորձագետների է ընդգրկել այդ գործում. որքան էլ հեղափոխությունից ազդված մարդիկ սկսել են տարբերել ապատեղեկատվությունը, այնուամենայիվ, այնքան էլ հեշտ չէ տարբերել այլազգի փորձագետների շուրթերով արտահայտված կեղծիքը, որը գործում է արդեն ոչ թե կոնկրետ հեղափոխական իշխանավորների դեմ, այլ ուղղակի Հայաստանի Հանրապետության դեմ։

Արմեն ֆոն Գևորգյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արմեն ֆոն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon