Կեղծ եվրո իրացրած օտարերկրացի կինը ձերբակալվել է (տեսանյութ)

Իրադարձային 13.09.2019   14:53   182
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանությունից։

40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվեց Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, որին կինը կեղծ եվրոն իրացրել էր։ Թղթադրամը վերցվեց և ուղարկվեց փորձաքննության։ Դատանյութագիտական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը․ եվրոն կեղծ էր։

Ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը ձերբակալելու որոշում կայացվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 6500 եվրո, 825 դոլար և 184 հազար դրամ։ Թղթադրամներն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Քննությունը շարունակվում է։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         եվրո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon